Շրջայց

Ձեր լավագույն ժամանցը:

Արամ Խաչատրյան համերգասրահի շրջայցը նախատեսված է Երեւանի եւ մարզերի բոլոր աշակերտների, մայրաքաղաքի հյուրերի եւ առհասարակ, ցանկացած հետաքրքրասերի համար: Շրջայցի ընթացքում Դուք կստանաք բավարար գիտելիք թամանյանական այս հոյակերտ կառույցի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ստեղծման եւ պատմության մասին: Ինտերակտիվ ձեւով կծանոթանաք շենքի գողտրիկ անկյուններին, կլինեք համերգասրահի այն հատվածներում, որտեղ սովորական հանդիսատեսը մուտք չունի՝ ետնաբեմում, գրադարանում, կմտնեք երգեհոնի «թոքերի» մեջ, ներկա կգտնվեք նվագախմբի փորձին՝ անմիջական շփվելով երաժիշտների հետ, կծանոթանաք դիրիժորի հետ:

Անհատական այցելություն

Վերոնշյալ բոլոր միջոցառումները կկազմակերպվեն երեկոյան, երբ համերգասրահի «տիրակալը» կլինեք միայն Դուք, կլինի գինու հյուրասիրություն, երաժշտական համարների կենդանի կատարում՝ Ֆիլհարմոնիկի նվագախմբի երաժիշտների կողմից:

Շրջայցի տեւողությունը՝ 40 րոպեից 1 ժամ

Արժեքը`(գները՝ ՀՀ դրամով)

Մուտքի տոմս

  • Տեղացի - 800 դրամ
  • Զբոսաշրջիկ - 1000 դրամ
  • Ուսանող - 500 դրամ
  • Աշակերտ - 300 դրամ

Բացատրություն

  • Հայերեն- 3000 դրամ
  • Այլ լեզուներով - 5000 դրամ

Անհատական այցելություն - 50.000 դրամ