
-
Ժամ
19:00
-
Վայր
Ա․ Խաչատրյան
համերգասրահ -
Արժեք
2000-10,000 ԴՐ
Հուլիս 01, ՀԲԸՄ-Ն ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՏԱՂԱՆԴՆԵՐ
Գնել էլ․ տոմս01 հուլիս, 2025
ՀԲԸՄ-Ն ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՏԱՂԱՆԴՆԵՐ
Արդեն 7 տարի շարունակ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունն անց է կացնում «ՀԲԸՄ-ն Բացահայտում է տաղանդներ» երաժշտական մրցույթը մինչև 28 տարեկան երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտների մասնակցությամբ։ Մրցույթի Գրան Պրի մրցանակակիրներն հնարավորություն են ունենում հանդես գալ Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ Նվագախմբի հետ նույն բեմում, ինչը բացառիկ ոգեշնչման աղբյուր է նրանց համար։
ՀԲԸՄ-ի և ՀԱՖՆ-ի այս շարքի թվով 4-րդ համատեղ համերգը տեղի կունենա հուլիսի 1-ին, երեկոյան ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։ Համերգը բաղկացած է երկու մասից․ առաջին մասում հանդես կգան մրցույթի Գրան Պրի մրցանակակիր կամերային կազմերը, իսկ երկրորդում՝ Գրա Պրի մրցանակակիր մենակատարները ՀԱՖՆ-ի հետ միասին։
Համերգի ընթացքում կկայանա նաև ստեղծագործության պրեմիերա գրված ՀԲԸՄ մրցույթի մրցանակակրի կողմից։
ԿԱՄԵՐԱՅԻՆ ԽՄԲԵՐ՝
Նազելի Աթոյան, ջութակ
Անդրանիկ Աղաջանյան, թավջութակ
Արաքս Աշճյան, դաշնամուր
Ավագ Ավագյան, կլարնետ
Մանե Ավագյան, ֆլեյտա
Տիգրան Գասպարյան, հոբոյ
Հենրի Երկանյան, թավջութակ
Հովիկ-Խորեն Էսմերյան, ֆագոտ
Արթուր Թադևոսով, գալարափող
Լյուսի Իշխանյան, դաշնամուր
Մարինե Խաչատրյան, ալտ
Էդուարդ Խորոզյան, կլարնետ
Լուիզա Կոստանյան, դաշնամուր
Անդրեյ Կուրբետ, դաշնամուր
Էլեն Հարությունյան, դաշնամուր
Նորայր Մաղաքյան, ջութակ
Դիանա Սարգսյան, ջութակ
Վիկտորյա Ուլիխանյան, ջութակ
Լյանա Ուլիխանյան, թավջութակ
-
Մենակատար
Լեո Ավանեսյան՝ դաշնամուր, Վարդան Գյոդակյան՝ դաշնամուր, Էդուարդ Դայան՝ ջութակ, Էդուարդ Հրմուշյան՝ կիթառ, Մերեդիթ Մովսիսյան՝ տավիղ, Լիլիթ Սարգսյան՝ կիթառ
-
ժանր
-
Տարիքային սահմանափակում
7+