Դեպի ցանկ
  • Ժամ

    19:30

  • Վայր

    Ա․ Խաչատրյան
    համերգասրահ

  • Արժեք

    4000-15.000 ԴՐ

Հունիս 14, JOEL MARTIN | JAZZICAL KOMITAS

Գնել էլ․ տոմս

14 հունիս, 2025

JOEL MARTIN | JAZZICAL KOMITAS

SPECIAL GUEST:

ARPI ALTO

Հունիսի 14-ին, ժամը 19.30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա հանրահայտ ջազ դաշնակահար, կոմպոզիտոր Ջոել Մարտինի «Jazzical Komitas» խորագիրը կրող երևանյան աննախադեպ համերգային երեկոն։ «Արդեան»-ը հպարտ է լինել համերգի ներկայացնողը և իրականացնել համերգասրահի ու բեմի գեղարվեստական հարդարանք-ձևավորումը։ Համերգը Արդեանի` բարի ավանդույթ դարձած մշակութային երեկոների 100-րդ թողարկումն է։

Համերգային երեկոյին կհնչեն Կոմիտաս ստեղծագործությունների յուրօրինակ մշակումներ` Ջոել Մարտինի և երեկոյի հատուկ հյուր, հայտնի ջազ երգչուհի Արփի Ալտոյի կատարմամբ։

«Արդեան»-ի թեմատիկ արվեստի գործերը` ոգեշնչված հայկական մշակույթի անզուգական տարրերով, զարդարելու են այս աննախադեպ համերգի բեմը։

Արվեստի գործերի հեղինակն է «Արդեան»-ի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Վասգեն Բրուտյանը` Արդեանի արհեստավարժ դիզայներական թիմի հետ միասին։

  • ժանր

    Այլ

  • Տարիքային սահմանափակում

    7+