Դեպի ցանկ
  • Ժամ

    19:30

  • Վայր

    Ա․ Խաչատրյան
    համերգասրահ

  • Արժեք

    15,000-120,000 ԴՐ

Հոկտեմբեր 08, PLACIDO DOMINGO

Գնել էլ․ տոմս

08 հոկտեմբեր, 2024

PLACIDO DOMINGO

Օպերային արվեստի լեգենդ, մեր ժամանակների ամենակարկառուն համաշխարհային արտիստներից մեկը՝ Պլասիդո Դոմինգոն, հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուար Թոփչյանի ղեկավարությամբ:


Ամենահեղինակավոր փառատոներից մեկում՝ Արենա դի Վերոնայում, Սարսուելային նվիրված գալա-համերգի մեծ հաջողությունից հետո Դոմինգոն հանդես կգա Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում՝ հոկտեմբերի 8-ին, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում:

Համերգի գլխավոր աջակիցն է Երևանի քաղաքապետարանը:


Այս բացառիկ երեկոյի ընթացքում մեծն Դոմինգոյի կողքին հանդես կգա սրընթաց թափով միջազգային կարիերա կերտող հայազգի սոպրանո,  Operalia 2022 համաշխարհային մրցույթի (Operalia 2022 World Opera Competition) առաջին մրցանակակիր Ջուլիանա Գրիգորյանը: 


Համերգին կհնչեն արիաներ, դուետներ և նախերգանքներ հայտնի օպերաներից, սարսուելաներից, ինչպես նաև սիրված համաշխարհային մեղեդիներ:

  • Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝

    Էդուարդ Թոփչյան

  • Դիրիժոր՝

    Էդուարդ Թոփչյան

  • Նվագախումբ՝

    Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ

  • ժանր

    Դասական

  • Տարիքային սահմանափակում

    7+