Դեպի ցանկ
  • Ժամ

    19:00

  • Վայր

    Ա․ Խաչատրյան
    համերգասրահ

  • Արժեք

    4000-11.000 ԴՐ

Մայիս 25, ՀԱՐԻ ՓՈԹԵՐ | ՖԻԼՄԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Գնել էլ․ տոմս

25 մայիս, 2024

ՀԱՐԻ ՓՈԹԵՐ | ՖԻԼՄԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Գարնան այս կախարդական իրադարձությունը ողջ ընտանիքի համար չի՛ կարելի բաց թողնել։  Հրավիրում ենք ձեզ Հոգվարթս՝ Ջոան Ռոուլինգի սիրելի հերոսների հետ հետաքրքիր երաժշտական ճամփորդության: Համերգին կհնչի Հարի Փոթերի մասին բոլորի կողմից սիրված ֆանտաստիկ ֆիլմաշարի երաժշտությունը Mystery Ensemble-ի կատարմամբ։

Ֆիլմաշարի սաունդթրեքերը գրել են կոմպոզիտորներ Ջոն Ուիլյամսը, Պատրիկ Դոյլը, Նիկոլաս Հուփերը և Ալեքսանդր Դեսպլատը։ Եվ չնայած Ուիլյամսը գրել է միայն առաջին երեք ֆիլմերի երաժշտությունը, նրա ստեղծած մի քանի մոտիվներ վերարտադրվել են և ներառվել հետագա պարտիտուրներում․ մասնավորապես «Հեդվիգի թեման» կարելի է լսել բոլոր ութ ֆիլմերում։

Սաունդթրեքը «ոսկե» կարգավիճակ է ստացել 2001 թվականի դեկտեմբերի 14-ին Կանադայում (50,000 օրինակ), իսկ Ճապոնիայում՝ 2002 թվականի հունվարին (100,000 օրինակ)։ 2002 թվականին Ջոն Ուիլյամսն առաջադրվեց «Օսկարի» «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում, բայց պարտվեց Հովարդ Շորին, ով գրել էր «Մատանիների տիրակալը. մատանու եղբայրություն» մեկ այլ ֆանտաստիկ ֆիլմի երաժշտությունը, որը նույնպես կարելի է ունկնդրել մեր համերգներին։ 

Ալբոմը հաջողություն ունեցավ, զբաղեցնելով 48-րդ տեղը Billboard 200-ում և երկրորդ հորիզոնականը Top Soundtracks չարթում։ Ալբոմը Մեծ Բրիտանիայի պաշտոնական հիթ-շքերթում զբաղեցրել է 19-րդ տեղը։

Բաց մի՛ թողեք մարտ ամսվա լավագույն ընտանեկան համերգներից մեկի տոմսերը ձեռք բերելու   հնարավորությունը: Բուն գտա՛վ ձեզ: Ընկղմվեք լեգենդար ֆանտաստիկ ֆիլմի աշխարհ և զգացեք Հոգվարթսի կախարդանքը:

  • ժանր

    Այլ

  • Տարիքային սահմանափակում

    7+