Դեպի ցանկ
  • Ժամ

    19:00

  • Վայր

    Ա․ Խաչատրյան
    համերգասրահ

  • Արժեք

    3000-15.000 ԴՐ

Մայիս 04, ՄԱԴՈՅԱՆ | ՄՆԴՈՅԱՆՑ

Գնել էլ․ տոմս

04 մայիս, 2024

ՄԱԴՈՅԱՆ | ՄՆԴՈՅԱՆՑ

Մայիսի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում անվանի երաժիշտներ ջութակահար Նիկոլայ Մադոյանը և դաշնակահար Նիկիտա Մնդոյանցը կներկայացնեն ֆրանսիական և հայկական երաժշտություն։

Համերգը կազմակերպվում է միջազգային համագործակցության ծրագրերի շրջանակներում ՝  «Europa Nostra»-ի մասնակցությամբ, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «European Heritage Hub» պիլոտային ծրագրի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան նախագծի իրականացման միջոցով:

ՀՀ վաստակավոր արտիստ, վիրտուոզ ջութակահար Նիկոլայ Մադոյանը միջազգային մրցույթների դափնեկիր, Գինեսի գրքի տիտղոսակիր և Նախագահի մրցանակակիր է։ Նրա ձեռքբերումների թվում են նաև ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե և Երևան քաղաքի Զինանշանի մեդալները։ Վերջերս նա արժանացել է «Ջութակի հարյուրամյակի ասպետ» կոչմանը միջազգային փորձագիտական հանձնաժողովի կողմից:։

Դաշնակահար Նիկիտա Մնդոյանցը միջազգային մրցույթների դափնեկիր, Քլիվլենդում (ԱՄՆ) դաշնակահարների միջազգային մրցույթի և Լեհաստանում Պադերևսկու անվան միջազգային մրցույթի հաղթող է։ Նիկիտա Մնդոյանցի կատարումները հաճախ հեռարձակվում են France-Musique-ի և Լեհական ռադիոյի եթերում:

  • Մենակատար

    Նիկոլայ Մադոյան՝ ջութակ, Նիկիտա Մնդոյանց՝ դաշնամուր

  • ժանր

    Դասական

  • Տարիքային սահմանափակում

    7+