Դեպի ցանկ
  • Ժամ

    19:30

  • Վայր

    Ա․ Խաչատրյան
    համերգասրահ

  • Արժեք

    3000-10.000 ԴՐ

Հուլիս 13, Ռախմանինով, Չայկովսկի | Բեհզոդ Աբդուրաիմով, Սերգեյ Սմբատյան

Գնել էլ․ տոմս

13 հուլիս, 2024

Ռախմանինով, Չայկովսկի | Բեհզոդ Աբդուրաիմով, Սերգեյ Սմբատյան

Իր 5-րդ սիմֆոնիան թղթին հանձնելուց հետո Չայկովսկին գրել է, որ ցանկանում է ստեղծել մի գործ, որը կամփոփի իր ամբողջ ստեղծագործական կյանքը։ Այդ ստեղծագործությունը դարձավ Չայկովսկու 6-րդ սիմֆոնիան, որի մասին նամակներից մեկում կոմպոզիտորը գրել է․ «Առանց չափազանցության, ես ամբողջ հոգիս դրել եմ այս ստեղծագործության մեջ»։

«Պաթետիկը» բոլոր ժամանակներում շարունակեց մնալ մեծանուն կոմպոզիտորի ամենասիրված և հաճախակի կատարվող ստեղծագործություններից մեկը։

Չայկովսկու 6-րդ սիմֆոնիան կգլխավորի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 2023-2024թթ․ համերգաշրջանի փակման համերգի ծրագիրը, որում ներառված է նաև Ռախմանինովի դաշնամուրի 2-րդ կոնցերտը։

  • Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝

    Սերգեյ Սմբատյան

  • Դիրիժոր՝

    Սերգեյ Սմբատյան

  • Մենակատար

    Բեհզոդ Աբդուրաիմով՝ դաշնամուր

  • ժանր

    Դասական

  • Տարիքային սահմանափակում

    7+