Դեպի ցանկ
  • Ժամ

    20:00

  • Վայր

    Ա․ Խաչատրյան
    համերգասրահ

  • Արժեք

    4000-11.000 ԴՐ

Դեկտեմբեր 17, ՀԱՐԻ ՓՈԹԵՐ / Ֆիլմի երաժշտությունը

Գնել էլ․ տոմս

17 դեկտեմբեր, 2023

ՀԱՐԻ ՓՈԹԵՐ / Ֆիլմի երաժշտությունը

Դեկտեմբերի 17-ին ժամը 20.00-ին Երևանի Արամ Խաչատրյանի անվան վեհաշուք համերգասրահում տեղի կունենա յուրահատուկ համերգ: Բուն գտա՛վ ձեզ:  Ընկղմվեք  Ջ․ Ք․Ռուուլինգի համանուն վեպի հիման վրա ստեղծված աշխարհահռչակ երևակայական ֆիլմի կախարդական երաժշտության աշխարհ Երևանի սրտում։ Դեկտեմբերյան ամենադյութիչ իրադարձությունը ողջ ընտանիքի համար, որը չի կարելի բաց թողնել:

Հրավիրում ենք ձեզ Հոգվարթս՝ Ջոան Ռոուլինգի սիրելի հերոսների հետ հետաքրքիր երաժշտական ճամփորդության: Ամբողջ ընտանիքի համար անհավանական հաճույքը միանշանակ երաշխավորված է: Երեկոյի ծրագրում ընդգրկված է երաժշտություն Հարի Փոթերի մասին անմոռանալի ֆանտաստիկ ֆիլմերից՝ արտասովոր Mystery Ensemble-ի կատարմամբ։

Ֆիլմի սաունդթրեքը մեծ վարպետությամբ ստեղծել է աշխարհահռչակ Ջոն Ուիլյամսը։ Կոմպոզիտորը երաժշտությունը գրել է Լոս Անջելեսում և Թանգլվուդում գտնվող իր տներում և 2001 թվականի սեպտեմբերին ձայնագրել Լոնդոնի Abbey Road և Air Lyndhurst ստուդիաներում: Ֆիլմն ունի բազմաթիվ բնորոշ լեյտմոտիվներ, որոնց մեծ մասը կրկնվել է «Հարի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» ֆիլմի երկրորդ մասում։ Հիմնական կոմպոզիցիան՝ «Հեդվիգի թեման», փոփոխված տեսքով առկա է բոլոր ֆիլմերում։ Սաունդթրեքը թողարկվել է 2001 թվականի հոկտեմբերի 30-ին կոմպակտ սկավառակով։

Սաունդթրեքը «ոսկե» կարգավիճակ է ստացել 2001 թվականի դեկտեմբերի 14-ին Կանադայում (50,000 օրինակ), իսկ Ճապոնիայում՝ 2002 թվականի հունվարին (100,000 օրինակ)։ 2002 թվականին Ջոն Ուիլյամսն առաջադրվեց «Օսկարի» «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում, բայց պարտվեց Հովարդ Շորին, ով գրել էր «Մատանիների տիրակալը. մատանու եղբայրություն» մեկ այլ ֆանտաստիկ ֆիլմի երաժշտությունը, որը նույնպես կարելի է ունկնդրել մեր համերգներին։ 


Ալբոմը հաջողություն ունեցավ, զբաղեցնելով 48-րդ տեղը Billboard 200-ում և երկրորդ հորիզոնականը Top Soundtracks չարթում։ Ալբոմը Մեծ Բրիտանիայի պաշտոնական հիթ-շքերթում զբաղեցրել է 19-րդ տեղը։

Ընկղմվեք լեգենդար ֆանտաստիկ ֆիլմի աշխարհ և զգացեք Հոգվարթսի կախարդանքը:

Բաց մի թողեք Ամանորին ընդառաջ լավագույն ընտանեկան համերգներից մեկի տոմսեր ձեռք բերելու ձեր հնարավորությունը:

Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Ռուսաստանում, Հայաստանում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: 

  • ժանր

    Այլ

  • Տարիքային սահմանափակում

    7+