
03 հունիս, 2025
«Վառ ժպտա»
Հունիսի 3-ին Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի Հանրային Ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի և Հանրային ռադիոյի Էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի «Վառ ժպտա» խորագրով համերգը, որը նվիրված է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։
Համերգի ընթացքում կենդանի կատարմամբ հնչելու են «Արևիկի» հին ու նոր բազմաթիվ հիթեր։
Համերգին կմասնակցեն նաև Արթուր Իսպիրյանը, Զարուհի Բաբայանը,Վարդան Բադալյանը և Նաիրա Մանուչարյանը: